AhlulBayt News Agency (ABNA):
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Բեյթոլլահ Ալ Հարամի(Աստծո Տան) ուխտավորներին հղած ուղերձում, կարևորել է ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային բռնատիրոթյանը Ոչ ասելը:
Ըստ առաջնորդի, դա նշանակում է Ոչ ասել բռնությանը, միլիտարիզմին, դատապարտել ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ին ու ամերիկյան Black Water -ին: Ըստ առաջնորդի, դա նշանակում է նաև մուսուլման ժողովրդի բողոքը՝ Սիոնսիտական ոճրագործ ռեժիմի ու նրա հովանավորների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ի միլիտարիզմը և Աֆրիկայի հյուսիսում ու Ասիայի արևմուտքում այդ երկրի աջակիցներին դատապարտելը:
Իրանի առաջնորդը կարևորել է պաղեստինցիների հարցը, որպես մուսուլմանների քաղաքական ամենակարևոր խնդիրը: Նա նշել է. «Դարի գործարք» թշնամական նախագիծը, որը ներկայացվել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից, հանցագործություն է՝ ուղղված մարդկային հասարակության դեմ»: ԻԻՀ առաջնորդը բոլորին կոչ է արել ակտիվորեն քայլ կատարել թշնամու այս սադրանքը դատապարտելու ուղղությամբ: Նա նշել է, որ Աստծո կամոք, համաշխարհային բռնության բոլոր դրսևորումները, Դիմադրության կամքի ու հավատքի դիմաց պարտության են մատնվելու:
Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը, որն այսօր ընթերցվել է ուխտագնացության հարցերով նրա ներկայացուցիչ Հոջաթ-օլ-էսլամ Վալմոսլեմին Նավվաբի կողմից՝ Արաֆաթի անապատում, հետևյալն է.
بسم الله الرّحمن الرّحیم
والحمدلله ربّ العالمین و صلّی الله علی رسوله الکریم الامین، محمّد خاتم النّبیّین، و علی آله المطهّرین سیّما بقیّة الله فی الارضین، و علی اصحابه المنتجبین و من تبعهم باحسان الی یوم الدّین.
«Հանուն ողորմած և բարեգութ Աստծու: Ուխտագնացությունն ամեն տարվա այն ժամանակահատվածն է, երբ Աստծու գթությունը տարածվում է մուսուլման ժողովրդի վրա: Պատմության ընթացքում, Ղուրանը հրավիրել է համախմբվել այս բարիքներով լի սեղանի շուրջ, որպեսզի հավատացյալ ուխտագնացներն իրենց իմաստուն հայացքով ու մտքով կարողանան օգտվել այդ սեղանից և ամեն տարի, ուխտագնացության դասերը սերտողները իրենց սերտած դասերը տարածեն ողջ աշխարհում: Ուխտագնացության մեջ աստվածապաշտությունը, որը յուրաքանչյուր մարդու զարգացման, դաստիարակության ու կատարելագործման գործոնն է, համախմբում է բոլորին և հրավիրում շարժվել միակ կենտրոնի շուրջ՝ համընդհանուր նպատակին հասնելու համար: Իսկ մուսուլման ժողովրդի շարժման ու ջանքերի շարունակականության գաղտնիքն աստվածապաշտությունն է: Բոլոր ուխտավորներն այստեղ հավասարապես կանգնում են կողք կողքի և նրանց միջև գոյություն չունի ոչ մի տարբերություն: Դա խտրությունը վերացնելու և հնարավորությունները մեկ դարձնելու խորհրդանիշն է: Դա ցույց է տալիս իսլամական հասարակության հիմքը՝ փոքրիկ պանորամայով: Այս ուխտագնացության ընթացքում արված յուրաքանչյուր ծես, շարժում, գործողություն կամ դադար, այդ թվում՝ Ահրամը կամ Թավաֆն իրենցից ներկայացնում են որոշակի խորհրդանիշ՝ այն պատկերի վերաբերյալ, որ իսլամը ներկայացնում է ցանկալի հասարակության մասին: Ուխտագնացության ընթացքում, ուխտավորները, որ եկել են աշխարհի տարբեր երկրներից, և շատ հեռու են իրարից, ավելի գիտակից ու փորձառու են դառնում: Նրանք այստեղ հնարավորություն ունեն տեղեկանալ միմյանց վիճակի մասին և փարատել սխալ ընկալումները: Եվ ասյտեղ է, որ սրտերը միանում են, կարղությունները մեկ են դառնում համընդհանուր թշնամուն դիմակայելու համար: Սրանք հաջի ուխտագնացության ամենամեծ ու կենսական ձեռքբերումներն են, որոնք հնարավոր չէ ձեռք բերել ոչ մի համաժողովի ընթացքում: Բարաաթ ծեսի հիմքում ընկած է անարդարությունների, բռնությունների, գռեհկության ու անբարոյականության դիամց ատելություն ցուցաբերելը և բոլոր ժամանակների բռնությունների ու անարդարությունների դեմ կանգնելը: Այն հաջի ամենամեծ բարիքներից է և մեծ հնարավորություն՝ մուսուլման չարքաշ ժողովուրդների համար: Այստեղ պետք է Ոչ ասել բռնատեր ուժերի կռապաշտ ու անհավատ ճակատին, որը գլխավորում է ԱՄՆ-ն, նշանակում է Ոչ ասել բռնությանը, միլիտարիզմին, դատապարտել ահաբեկչությունը, այդ թվում՝ ԻԼԻՊ և ամերիկյան Black Water խմբավորումներին: Ըստ առաջնորդի դա նշանակում է նաև մուսուլման ժողովրդի բողոքը Սիոնիստական ոճրագործ ռեժիմի ու նրա հովանավորների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ի միլիտարիզմը և Աֆրիկայի հյուսիսում և Ասիայի արևմուտքում այդ երկրի աջակիցներին դատապարտելը: Տարածաշրջաններ, որոնց ժողովուրդների տառապանքը հասել է գագաթնակետին և ամեն օր ավելի է աճում: Սա նշանակում է նաև ատելություն դրսևորել ռասիզմի, խտրականության դեմ, որը հիմնված է աշխարհագրության, ռասայական պատկանելիության կամ մաշկի գույնի վրա: Նշանակում է ատելություն հայտնել արժանապատիվ ու ազնիվ վարքագծի դիմաց ագրեսոր ու սադրիչ ուժերի բռնատիրական և վայրենաբարո վարքագծի հանդեպ: Իսլամը բոլորին հրավիրում է հետևել արժանապատիվ, ու ազնիվ վարքագծին: Սրանք Աբրահամի ուխտագնացության բարիքների մի մասն են, դեպի որոնց հրավիրում է իսլամը: Սա մուսուլմանական հասարակության գաղափարների մարմնավորված խորհրդանիշն է, որ ամեն տարի ձևավորվում է մուսուլման ժողովուրդների կողմից և ցուցադրում մի հզոր ու բովանդակալից ներկայացում՝ հստակ լեզվով բոլորին կոչ անելով ջանք չխնայել նման հասարակություն ձևավորելու համար: Իսլամ աշխարհի ընտրյալները, որոնց մի մասը հիմա մասնակցում են հաջի ուխտագնացությանը, ծանր պարտականություն են կրում: Այս դասերը, նրանց միջոցով պետք է տարածվեն բոլոր ժողոուրդների միջև և դառնան հանրային կարծիքի սեփականությունը: Եվ նրանց ձեռքով պետք է տեղի ունենա մտքերի, շարժառիթների և գիտակցության առևտուրը: Այսօր, իսլամ աշխարհի ամենակարևոր խնդիրներցի մեկը պաղեստինցիների հարցն է, որ իսլամ աշխարհի ամենակարևոր հարցն է համարվում, որ ուսմունքին, ռասային էլ որ պատկանեն: Պաղեստինում տեղի է ունեցել վերջին դարերի ընթացքում ամենամեծ բռնությունը: Այս ցավալի իրադարձության մեջ, մի ժողովրդի ամեն ինչը՝ երկիրը, դաշտը, ունեցվածքը, արժանապատվությունն առգրավվել է: Սակայն Աստծո կամոք, այս ժողովուրդը չի ընդունել իր պարտությունը և չի հանձնվել: Եվ այսօր, առավել քան երբևէ, այս ժողովուրդն ավելի խիզախորեն է կանգնած մարտի դաշտում: Սակայն արդյունքը կապված է բոլոր մուսուլմանների աջակցության հետ: «Դարի գործարք» սադրանքը, որը բռնատեր ԱՄՆ-ի ու նրա դավաճան աջակիցների կողմից փորձ է արվում իրականություն դարձնել, հանցագործություն է ընդդեմ մարդկային հասարակության և ոչ թե Պաղեստինի ժողովրդի դեմ: Մենք բոլորին հրավիրում ենք ակտիվ մասնակցություն ունենալ թշնամու այս սադրանքն ու դավադրությունը պարտության մատնելու հարցում: Եվ Աստծո կամոք ու զորությամբ, համաշխարհային բռնատիրության ճակատի մյուս սադրանքներն ընդդիմադիր ճակատի կամքի ու հավատքի դիմաց պարտություն են կրելու:
قال الله العزیز: اَم یُریدونَ کَیدًا فَالَّذینَ کَفَروا هُمُ المَکیدون.(۲) صدق الله العلیّ العظیم.
Աստծուց հայցում եմ հարգարժան ուխտավորների համար հաջողություն: Մաղթում եմ նրանց աստվածային բարություն, առողջություն և ցանկանում, որ նրանց աղոթքներն ընդունելի լինեն»:
Սեյեդ Ալի Խամենեի
1398 թ.մորդադ ամսի 14
1440 թ. զիհաջջա ամսի 3
...................................................
End/ 257