Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Հաջի ուխտագնացության մասնակիցներին հղած ուղերձում անհրաժեշտ համարեց ԱՄՆ-ի սատանայական քաղաքականությունների դիմաց մուսուլմանների զգոնությունը:Նա ընդգծեց. «Իսլամի ու մուսուլմանների նկատմամբ ԱՄՆ-ի գլխավոր քաղաքականությունն է՝ պատերազմի հրահրումը և մուսուլմաններին միմյանց ձեռքով սպանելու ուղղությամբ նրանց ջանքը»:
Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն այսօր՝ երկուշաբթի, Արաֆաթի անապատում մեծարգո առաջնորդի ներկայացուցիչ և իրանցի ուխտավորների պատասխանատու Հոջ. Ղազի Ասկարի կողմից ընթերցված ուղերձում ասված է.
«Հանուն բարեգութ և բարձրյալն Աստծո,
و الحمد للّه و الصّلاة علی رسوله المصطفی و آله الاطهار الابرار و صحبه الاخیار. قال اللّه تعالی: وَ اَذِّن فِی النّاسِ بِالحَجِّ یَأتوکَ رِجالًا وَ عَلیّْ کُلِّ ضامِرٍ یَأتینَ مِن کُـلِّ فَجٍّ عَمیقٍ × لِیَشهَدوا مَنـافِـعَ لَهُم وَ یَذکُرُوا اسمَ اللهِ فیِّ اَیّامٍ مَعلومات.
Այս երկնային կանչը շարունակում է կանչել սրտերը և դարերի ու ժամանակաշրջանների վրայից մարդկությանը կոչ է անում համախմբվել միաստվածության առանցքի շուրջ: Այս աբրահամյան կոչն ուղղված է բոլոր մարդկանց, նույնիսկ եթե որոշ ականջներ դրան չլսելու տան և որոշ սրտեր խավարամտության ու մոլորության քողով ծածկված դրանից զրկված մնան և շատերն էլ իրենց մոտ չգտնեն համաշխարհային ու մշտական այս հյուրասիրությանը մասնակցելու արժանավորությունը և կամ ինչ-որ պատճառով դրա պատիվը չունենան:
Այսօր դուք արժանի եք դարձել այս պատվին և ոտք եք դրել աստվածային հյուրանոցի ապահով անկյուն: Արաֆաթը, Մաշաարն ու Մինան, Սաֆա և Մարվեն և Բեյթը, Մասջեդ-ալ-Հարամն ու Մասջեդ-ալ-Նաբին, այս արարողակարգի բոլոր բաժինները հոգևոր ապրումների ու վերելքի շղթայի մեկ օղակն են Հաջի այն ուխտավորի համար, ով գիտակցում է այս պատվի արժեքը և դա օգտագործում է ինքնամաքրման համար և դա պաշար է ծառայեցնում իր կյանքի համար:
Կարևոր կետը, որ կարող է հետաքրքրել ու զգայուն դարձնել ցանկացած մտածող մարդու, բոլոր մարդկանց ու բոլոր սերունդների համար, բոլոր տարիների ընթացքում, հստակ մի վայրում ու հստակ մի ժամանակահատվածում մշտական ժամադրավայրի հստակեցումն է: Ժամանակի ու վայրի այս միասնությունը Հաջի արարողության գլխավոր գաղտնիքներից է: Անկասկած լավագույն դրսևորումներից մեկն էլ Աստծո տան կողքին իսլամ ժողովրդի տարբեր խավերի այս տարեկան հանդիպումն է: Սա իսլամական միասնականության գաղտնիքն ու իսլամ ժողովրդի կերտման խորհրդանիշն է, որ պիտի հայտնվի Աստծո տան ստվերի ներքո: Աստծո տունը պատկանում է բոլորին:
Այս վայրում ու այս ժամանակահատվածում Հաջը շարունակ ու բոլոր տարիների ընթացքում հնչեղ ձայնով ու հստակ տրամաբանությամբ միասնականության կոչ է անում մուսուլմաններին և սա գտնվում է իսլամի թշնամիների ցանկության հակառակ կողմում, ովքեր բոլոր ժամանակաշրջաններում ու մասնավորապես այսօր մուսուլմաններին կոչ են արել ու շարունակում են կոչ անել դիրքավորվել միմյանց դեմ: Այսօր դիտեք մեծապետական ու ոճրագործ ԱՄՆ-ի վարքագիծը: Իսլամի ու մուսուլմանների հանդեպ նրանց գլխավոր քաղաքականությունը պատերազմ հրահրելն է: Նրանց չար ցանկությունն ու ջանքն է մուսուլմաններին սպանել տալ միմյանց ձեռքով: Բռնակալներին բռնահարվածների դեմ հանելը, բռնակալների պաշտպանելը, նրա ձեռքով բռնահարված խավին դաժանաբար հալածելը և այս սարսափելի սադրանքը շարունակ թեժացնելը: Մուսուլմանները պիտի զգոն լինեն և վնասազերծեն այս սատանայական քաղաքականությունը: Հաջը հող է նախապատրաստում այս զգոնության համար և դա Հաջի ժամանակ հավատուրացներից ու մեծապետականներից զերծ մնալու փիլիսոփայությունն է:
Հաջի ոգին Աստծո անվան հիշատակումն է: Ամեն պահ մեր սրտերին կյանք ու կենսունակություն փոխանցենք բարության այս անձրևից օգտվելով և մեր սրտերում արմատավորենք վստահությունն ու ապավինումը նրան՝ ով հզորության, փառքի, արդարության ու գեղեցկության աղբյուր է: Այդ դեպքում կարող ենք հաղթահարել թշնամուն: Սիրելի ուխտավորներ, չմոռանաք աղոթել իսլամ ժողովրդի և Սիրիայում, Իրաքում, Պաղեստինում, Աֆղանստանում, Եմենում, Բահրեյնում, Լիբիայում, Պակիստանում, Քաշմիրում, Միանմայում ու այլ կետերում բռնահարվածների համար և Աստծուց հայցել ԱՄՆ-ի և այլ մեծապետականների ու նրանց վարձկանների ձեռքի կարճումը:
Սեյեդ Ալի Խամենեի
Իրանական 1397 թվականի մորդադ ամսվա 28
Լուսնային 1439 թվականի զիհաջա ամսվա 7»