AhlulBayt News Agency

source : parstoday
Monday

5 September 2016

2:17:27 PM
777016

The message of Imam Khamenei to the world Muslims on 2016 Hajj pilgrimage in Armenian

The message of Imam Khamenei to the world Muslims on 2016 Hajj pilgrimage in Armenian.

Իրանի իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդը Հաջջի ուխտագնացության առիթով կարևոր ուղերձ է հղել աշխարհի մուսուլմաններին: Այս ուղերձը հրապարակվում է այն պայմաններում, երբ Սաուդյան իշխանավորների խափանարարությունների պատճառով ոչ մի իրանցի ուխտավոր չի մասնակցում Հաջջի ուխտագնացությանը:

Այս տարվա ուղերձում Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Իսլամ աշխարհը, ներառյալ  մուսուլման ժողովուրդներն ու պետությունները, պետք է ճանաչեն Սաուդյան իշխանավորներին և  նրանց անհավատ  ու  անպատկառ ինքնությունը: Պետք է նրանց պատասխանատվության ենթարկել Իսլամ աշխարհում գործած ոճիրների համար: Պետք է հիմնական որոշում ընդունել Հաջջի ուխտագնացության և սրբավայրերի կառավարման համար: Այս պարտականության մեջ թերացումը, ապագայում լուրջ խնդիրներ կհարուցի Իսլամական ժողովուրդների համար»:

Գերապատիվ Առաջնորդը ուղերձի մեկ այլ բաժնում նշել է.«Նրանք, ովքեր Իրանի ժողովրդի նկատմամբ իրենց ոխը թաքցրել են «Հաջջի ուխտագնացության քաղաքականացման» անվան տակ, ստոր սատանաներ են ,որոնք դողում են մեծ Սատանա ԱՄՆ-ի առջև:Սաուդյան իշխանավորները ,որ այս տարի  իրանցի  հավատացյալ ուխտավորների  առջև փակել են Աստծո տուն տանող ճանապարհը,  մոլորյալներ են ,որոնք իրենց գոյության հարատևումը գտնում են սիոնիզմի ու ԱՄՆ-ի հետ դաշնակցելու մեջ»:

«Մոտ մեկ տարի է անցնում Մինայի դեպքից, որի ընթացքում մի քանի հազար ուխտավորներ,  պապակ շրթերով  կորցրեցին իրենց կյանքը : Իսկ Մինայի դեպքից առաջ Ալ Հարամ մզկիթում աղոթող մի խումբ հավատացյալներ հրի ու սրի քաշվեցին:  Սաուդյան իշխանավորները երկու դեպքում էլ մեղավոր են և դիտորդների կողմից առաջ է քաշվել այդ դեպքերի միտումնավոր լինելու վարկածը: Սաուդյան իշխանավորները ներողություն խնդրելու փոխարեն , ամենայն հանդգնությամբ հերքեցին իրենց պատասխանատվությունը և իրենց թշնամությունն Իսլամական հանրապետության նկատմամբ ավելի ու ավելի բացահայտեցին»,ասված է ուղերձում:

Մեծարգո Առաջնորդն ընդգծել է.«Սաուդյան քարոզչության լծակները ,այդ  թվում վաշխառու դիվանագետներն ու մուֆթիները ,ովքեր Սուրբ գրքի դեմ ուղղված ֆեթվաներ են արձակում , զուր ջանքեր են գործադրում ,որպեսզի  Իսլամական հանրապետությանը մեղադրեն իրանցի ուխտավորներին Հաջջի արարողությունից զրկելու հարցում: Խռովարար  իշխանավորները թաքֆիրական խմբավորումներին ստեղծելով ու նրանց սպառազինելով, ներքաշվել են քաղաքացիական պատերազմների և անմեղ մարդկանց սպանությունների մեջ և Եմենը, Իրաքը, Սիրիան  , Լիբիան ու որոշ երկրներ, մարդկանց արյամբ են շաղախել»:

«Անկրոն ու անխիղճ իշխանավորները ,ովքեր   Մինայի մեծ աղետի պատճառ դարձան և այժմ խոսում են Հաջջի ուխտագնացությունը չքաղաքականացնելու մասին,  ուրիշներին են մեղադրում այն մեծ մեղքերի մեջ ,որ իրենք են գործել : Իսլամ աշխարհը ,այդ թվում մուսուլման ժողովուրդներն ու պետությունները, պետք է ճանաչեն Սաուդյան իշխանավորներին և նրանց օձիքը բաց չթողնեն», ասված է ուղերձում:

Ուղերձի վերջին հատվածում Գերապատիվ Առաջնորդն ասել է.«Ես հարգում եմ անցած տարի Մինայի աղետի և Ալ Հարամ մզկիթի  և իրանական 1366 թվականին Մեքքայի նահատակների հիշատակը և Բարձրյալն Աստծուց  հոգու խաղաղություն եմ մաղթում նրանց»: