Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի ուղերձը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին` աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունների կապակցությամբ:
Հանուն բարեգութ և ողորմած Աստծո
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, դիմելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ողջ երիտասարդությանը, ասաց. «Ֆրանսիայում և արևմտաեվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած վերջին դեպքերն ինձ ստիպեցին անտարբեր չմնալ ու խոսել ձեզ հետ: Ես դիմում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, ոչ նրա համար, որ չեմ վստահում ձեր ծնողներին, այլ որովհետև ձեր ժողովրդի և երկրի ապագան տեսնում եմ ձեր ձեռքերում: Ես վստահ եմ, որ դուք տուրք չեք տա քաղաքական սադրանքներին և ճշմարիտ ու արդար դատավորներ կլինեք: Ես չեմ դիմում ձեր քաղաքական գործիչներին ու իշխանավորներին, որովհետև համոզված եմ, որ նրանց համար քաղաքական շահն ավելի բարձր է քան ազնվությունն ու ճշմարտությունը:
Ես ուզում եմ ձեզ հետ խոսել Իսլամի մասին, որպեսզի դուք կարողանաք վերջին համաշխարհային կրոնի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմել:
ԽՍՀՄ փլուզումից հետո պարբերաբար փորձեր են արվել այս մեծ կրոնը մարդկության աչքերում ներկայացնել որպես համամարդկային խաղաղությանը սպառնացող սարսափազդու մի վիշապ: Իսլամի նկատմամբ գոյություն ունեցող վախի ու սարսափի մթնոլորտը, դժբախտաբար, ձևավորվել է արևմուտքի և արևմտյան գերտերությունների կողմից որդեգրված կեղծ քաղաքականության շնորհիվ: Քննադատաբար անդրադառնալով այս խնդրին և վերանայելով ողջ պատմությունը` դուք կտեսնեք, որ աշխարհի որևէ ժողովուրդ ու որևէ մշակույթ անկարող է անտարբեր անցնել արևմտյան պետությունների (մասնավորապես ԱՄՆ-ի) անազնիվ ու հրեշավոր քաղաքականության կողքով: Ուսումնասիրելով Արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների ողջ պատմությունը` մենք անընդհատ բախվում ենք ստրկատիրության, գաղութատիրության, ռասիզմի, անհանդուրժողականության ու դաժանության հետ: Արևմտյան Եվրոպայի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական պատմությունն ուսումնասիրող հենց արևմտյան առաջատար մասնագետները մշտապես ամաչել են այն արյան համար, որ թափվել է կաթոլիկների ու բողոքականների միջև կրոնական բախումների ընթացքում, և մի՞թե Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների սկսման պատճառն արևմտյան քաղաքական շահը չէր: Սակայն, երիտասարդներին ուղղված այս քարոզում, իմ նպատակը ոչ թե պատմության մութ էջերի, այլ պատմական ճշմարտության վեր հանումն է: Եվրոպացի՛ երիտասարդներ, ես ուզում եմ, որ դուք մեկ անգամ հարց տաք ձեր մտավորականներին և հարցնեք նրանք, թե ինչու՞ է արևմուտքում մարդկային խղճի զգացումն այդքան ուշ արթնանում:
Դուք պետք է քաջ գիտակցեք, որ այլ մշակույթների ներկայացուցիչներին ճնշելն ու նվաստացնելն անհանդուրժողականության ու բռնության համար մշտապես պարարտ հող են ստեղծել: Այժմ ես ցանկանում եմ, որպեսզի ինքներդ ձեզ հարց տաք, թե ինչու՞ է արևմուտքը կրկին անգամ իրեն թիրախ դարձրել իսլամն ու ողջ մուսուլմանական աշխարհը, և ինչու՞ են գաղութատիրական տերություններն ուզում ցածրացնել ու նվաստացնել իսլամական մտածողությունը: Որո՞նք են այն իսլամական արժեքները, որ թույլ չեն տալիս, որպեսզի իրականացվեն գերտերությունների ծրագրերը, և ինչպիսի՞ շահ են իրենց համար ապահովում արևմտյան գերտերությունները` իսլամի վերաբերյալ սխալ պատկերացում ձևավորելով ամբողջ աշխարհում: Ուրեմն, ես ձեզ հորդորում եմ առաջին հերթին լավ խորհել` իսլամի դեմ լայնածավալ բացասական քարոզարշավ սկսելուց առաջ: Երկրորդ հերթին, իսլամի դեմ բացասական քարոզարշավ սկսելուց առաջ, փորձե՛ք այս կրոնը խորությամբ ճանաչել և ճանաչել առանց միջնորդի:
Փորձե՛ք առաջնորդվել ֆորմալ տրամաբանությամբ և հասկանալ այն կրոնի էությունը, որն այսօր ձեզ համար վախի ու սարսափի մթնոլորտ է ստեղծել: Ես չեմ պնդում, որ դուք ուղղակիորեն ընդունեք իմ խոսքերն իսլամի վերաբերյալ, ես ընդամենն ուզում եմ, որ թույլ չտաք, որպեսզի ձեզ հիմարեցնեն և թաղեն կեղծիքի մեջ: Թույլ մի՛ տվեք, որ նրանք իրենց սատանայական ծառայություններն ի կատար ածող ահաբեկիչներին ներկայացնեն որպես «իսլամական վարդապետական սկզբունքները պաշտպանող զինվորներ»: Փորձե՛ք ճանաչել իրական Իսլամը, փորձե՛ք ճանաչել այն առանց միջնորդների: Ճանաչե՛ք Իսլամը Ղուրանի և Մեծ մարգարեի միջոցով: Ես կցանկանայի տեղեկանալ, թե արդյոք ձեզանից որևէ մեկն ընթերցել է Սուրբ Ղուրանը, արդյո՞ք ուսումնասիրել է իսլամի մարգարեի ուսմունքն ու նրա բարոյական և վեհ կերպարը, արդյո՞ք դուք բացի լրատվամիջոցներից որևէ այլ հնարավորություն եք ունեցել ճանաչել այդ կրոնը. չէ որ իսլամը դարերի ընթացքում մշակեց և ձևավորեց աշխարհի ամենաազդեցիկ քաղաքակրթական օջախներից մեկը` դաստիարակելով փայլուն գիտնկաններ, փիլիսոփաներ ու մտավորականներ:
Մուսուլմանական աշխարհն ուզում է, որպեսզի եվրոպացի երիտասարդները ճանաչեն իրական, այլ ոչ թե խեղաթյուրված իսլամը և հետագայում գրագետ քաղաքական ուղի որդեգրեն»:
/129
source : alumni.miu.ac.ir
Tuesday
3 February 2015
11:28:06 AM
669032
The Message of Imam Khamenei to the Youth in Europe and North America, in ARMENIAN language
The Message of Imam Khamenei to the Youth in Europe and North America, in Armenian language