AhlulBayt News Agency

source : Parstoday
Saturday

24 July 2021

6:13:53 AM
1162636

Message of Imam Khamenei on 2021 Hajj pilgrimage, in ARMENIAN

Message of Imam Khamenei on 2021 Hajj pilgrimage, in ARMENIAN.

Հաջի ուխտագնացության առիթով հղծ ուղերձում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ աստվածային գերդաստանի՝ Բեյթոլլահի հյուրասիրությանը մասնակցությունը ոգևորված սրտերի ցանկությունը անցողիկ փորձություն է: Նա կարևորել է այն փաստը, որ Հաջի ուխտագնացության ուղերձներ չպետք է հայտնվեն ստվերում և այդ պանծալի ուղերձների բովանդակությունն ագրեսոր պետություններչի հատկապես՝ ԱՄՆ-ի դեմ դիմադրությունն է:

Անդրադառնալով իսլամական աշխարհի խնդիրներին և փորձություններին, առաջնորդը նշել է, որ Դիմադրության և ամրապնդումը և զարթոնքը հատկապես Պաղեստինում Եմենում ու Իրաքում, իսլամական տարածաշրջանի հուսադրող իրականությունն է: Առաջնորդի խոսքերով, Աստծու ճշմարիտ խոստումի հիման վրա մոջահեդները հաղթելու են  և այդ նվիրվածության առաջին նշանն այն է, որ կանխվելու է  իսլամական երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի ու այլ կեղեքիչների միջամտությունն ու սադրանքները:

ԻԻՀ առաջնորդի ուղերձում մասնավորապես ասված է.

Հանուն գթած և ողորմած Աստծու

Ամբողջ աշխարհի մուսուլման քույրեր ու եղբայրներ 

Այս տարի նույնպես իսլամալական Ումման զրկվեց Հաջի ուխտագնացության մեծ բարիքից և կարոտ սրտերն  ափսոսանքով կորցրեցին հարգարժան տանը հյուրընկալվելու հնարավորությունը, որը իմաստուն ու ողորմած Աստված հաստատել է մարդկանց համար:

Արդեն երկրորդ տարին, Հաջի խանդավառ և բարոյական ոգելից ժամանակաշրջանը դառնում է բաժանման ու  կարոտի ժամանակի և աշխարհը պատուհասած համավարակն ու թերևս նաև սրբազան ոխտավայրի պատասխանատուների վարած քաղաքականությունն անհամբեր սրտերին զրկում են իսլամական Ումմայի միասնության  ու վեհության խորհրդանիշից և այս փառահեղ գագաթը ծածկում փոշով ու ամպերով:

Այս փորձությունը նման է իսլամական ումմայի պատմության այլ փորձություններին, որը կարող է վերածվել լուսավոր վաղվա: Կարևոր է որ Հաջն իր ճշմարիտ կառույցով,  մնա մուսուլմանների սրտերում ու հոգիներում: Եվ հիմա, երբ Հաջի  ծիսակատարաության կմախքը  բացակայում է, դրա վեհ ուղերձը պահպանվի:

Հաջն առեղծվածային երկրպագություն է: Հաջի շարժման ու հանդարտության  գեղեցիկ ներդաշնակությունը մուսուլմանի և իսլամական համայնքի ինքնության հիմքն է և աշխարհին ցույց է տալիս դրա  գեղեցկությունը: Այն Աստծու ծառաների սրտերին խոնորահության ու հնազանդության, նրա անունը մրմնջալու միջոցով հոգևոր վերելք է պարգևում և մոտեցնում Աստծուն: Մյուս կողմից, այն միավորում է աշխարհի չորս ծայրերից ժամանած եղբայրներին և աշխարհին ի ցույց դնում իսլամական Ումմայի գերագույն խորհրդանիշն իր բոլո իմաստալից ու խորհրդավոր ծեսերով, իսկ չարակամներին ցույց տալիս իսլամական Ումմայի վճռակամությունն ու վեհությունը:

Այս տարի  Հաջի վեհ արարողությունը հասանելի չէ, սակայն Աստծու  նկատմամբ խոնարհությունը և Նրա առջև խոնարհվելու և Նրան փառաբանելու հնարավորություն կա: Արաֆաթ այցելելը հնարավոր չէ, սակայն Արաֆաթի օրը հնարավոր է իմաստնությունը կրկնակի դարձնող աղոթք կարդալ ու հաղորդակցվել: Հնարավոր չէ, որ Սատանան Մինայում քարկոծվի: Սակայն ամեն տեղ հնարավոր է տապալել իշխանություն փնտրող դևերին: Քաաբայի շուրջ մարդկանց միահամուռ ներկայությունը և միասնությունը հնարավոր չէ, սակայն Սուրբ Ղուրանի այաների շուրջ մարդկանց սրտերի միասնական ներկայությունը և Աստծու գրքին ապավինելը մշտական պարտականություն է:

Մենք՝ իսլամի հետևորդներս, որ այսօր ունենք հսկայական բնակչություն, հողեր, անթիվ բնական ռեսուսրներ և զգոն ժողոցվուրդներով, մեր հնարավորություններով պետք է կերտենք պայծառ ապագան:

Վերջին 150 տարիների ըթնացքում, իսլամական ժողովուրդները ճակատագրական դերակատարություն չեն ունեցել իրենց երկրների  և կառավարությունների ձևավորման հարցում: Բացառոևւթյամբ մի քանի երկրի, նրանք կառավարվել են արևմտյան ագրեսոր պետություննեի քաղաքականության միջոցով և ենթարկվել նրանց ագահությանը, միջամտություններին ու սադրանքներին: Այսօր շատ երկրների գիտական հետամնացության ու քաղաքական կախվածության պատճառը շատ երկրների պասիվության ու անարժանավորության արդյունքն է: Մեր ժողովուրդները, երիտասարդները, գիտնականները, կրոնագետները, քաղաքագետները, կուսակցությունները, ժողովուրդներն այւսօր պետք է հատուցեն  ոչ պանծալի ու ամոթալի անցյալի համար: Նրանք պետք է կանգնեն արևմտյան ուժերի բռնությունների, միջամտություններիո ւ սարդնանքերիդ եմ:

Իրանի խոսքը, որը մտահոգել ու զայրացրել է բռնատեր աշխարհին, հրավերն է դիմադրել: Դիմադրել  ԱՄՆ-ի և այլ բռնատեր ուժերի  միջամտությանն ու սադրանքներին և որ իսլամ աշխարհն իր ապագայի ուղին ինքը որոշի իսլամական միասնության  վրա հիմնվելով: Բնականաբար, ԱՄՆ-ն ու նրա ուղեկիցները զգայուն են Դիմադրության անվան նկատմամբ և տարբեր ձևերով թշնամություն են սերմանում դրա դեմ: Իսկ տարածաշրջանի որոշ պետությունների համագործակցությունը նրանց հետ, դառը ճշմարտություն է, որը նպաստում է սադրանքների շարունակությանը: Այն ճշմարիտ ուղին, որ Հաջի արարողությունը (Թավաֆը, Սայը) և միասնությունը մեզ ցույց են տալիս, որ պետք է պավինել Աստծուն, աստվածային հավերժ ուժին, ազգային ինքնավստահությանը, հավատալ ջանքերին ու նվիրվածությանը, անկոտրում կամք ունենալ առաջ գնալու համար և փայփայել հաղթանակի հույսը::

Իսլամական տարածաշրջանում իրականությունն ավելի է  ուժգնացնում այս հույսն ու ամրապնդում այդ կամքը: Մի կողմից իսլամ աշխարհի անմխիթար վիճակը, գիտական հետամնացությունը և քաղաքական կախվածությունն ու տնտեսական  և սոցիալական խառնաշփոթ վիճակը, մեզ կանգնեցնում է մի կարևոր ու մեծ պարտականության և նվիրյալ ու աննահանջ աշխատանքի առջև:

Զավթված Պաղեստինը մեզ օգնության է կանչում: Բռնության ենթարկված ու արնաշախաղ Եմենը ցավեցնում է  մեր սրտերը: Աֆղանստանի դժբախտությունները մտահոգում են բոլորին: Իրաքում, Սիրիայում և Լիբանանում և այլ  իսլամական երկրներում, որտեղ կարելի է տեսնել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ձեռքերը, մտահոգում են բոլորին: Եվ դա մեր երիտասարդների կամքն ու պատվախնդրությունը մեծացնում է և մյուս կողմից այս զգայուն տարածաշրջանի բոլոր հատվածներում Դիմադրության ի հայտ գալը ժողովուրդների զարթոնքը և նոր սերնդի շարժառիթը մեր սրտերը հույսով են լցնում: Պաղեստինը Ղոդսի թուրը հանել է պատյանից: Ղոդսը, Գազան և Արևմտյան ափն ու 48 տարածքները, ճամբարները, բոլորը ոտքի են կանգնել և 12 օրվա ընթացքում ագրեսորի երեսը հողին տրորել:

Միայնակ ու շրջափակված Եմենը 7 տարի դիմանում է պատերազմին, հանցագործություններին, բռնությանը, բռնատեր ու դաժան թշնամու ոճրագործություններին և սննդի, դեղորայքի ու ապրելու հնարավորությունների բացակայությամբ հանդերձ, չի ենթարկվում բռնատերերին ու նարնց խորտակում է  իր ուժով ու նախաձեռնությամբ:

Իրաքում Դիմադրությունը զավթիչ ԱՄՆ-ին ու նրա գործակատար ԻԼԻՊ-ին ստիպում է նահանջել և առանց շփոթվելու, և հստակ լեզվով իր ց անկոտրում կամքն արտահայտում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների յուրաքանչյուր միջամտության ու սադրանքի դեմ:

Ամերիկացիների քարոզչությունը որի համաձայն փորձ է արվում խեղաթյուրել երիտասարդների կամքն ու պատվախնդրությունը, և Իրաքում, Սիրիայում,. Լիբանանում ու այլ երկրներում Դիմադրության կամքն ու շարժումը Իրանի  կամ այլ կենտրոնի հետ կապելը, վիարվորանք են խիզախ ու արթուն երիտասարդների նկատմամբ: Դա վկայում է, որ նրանք չունեն տարածաշրջանի ժողովուրդների մասին   ճիշտ ընկալում: Հենց այս սխալ ընկալման պատճառով, ԱՄՆ-ն Աֆղանստանում նվաստացավ ու 20 տարի ամպագոռգոռ հայտարարություններից հետո,  անպաշտպան ժողովրդի դեմ զենք ու ռումբ կիրառելով, իրեն տիղմի մեջ զգաց և հեռացրեց իր զորուժն ու գործիքակազմը: Իհարկե Աֆղանստանի արթուն ժողովուրդը պետք է ուշադիր լինի ԱՄՆ-ի  տեղեկատվական միջոցառումների  և փափուկ պատերազմի նկատմամբ:

Տարածաշրջանի ժողովուրդները ցույց են տվել, որ արթուն են և ուշիմ և իրենց ճանապարհն առանձին է որոշ կառավարություններից, որոնք, ցանկանալով ձեռք բերել ԱՄՆ-ի կենսունակությունը, նույնիսկ Պաղեստինի կենսական հարցի դեպքում ենթարկվում են Վաշինգտոնին: Կառավարություններ, որ գաղտնի կամ անթաքույց բարեկամանում են Սիոնիստական ռեժիմի հետ և ժխտում իրենց հայրենիքի նկատմամբ  Պաղեստինի ժողովրդի արդար պահանջը: Սա պաղեստինյան կապիտալի թալան է: Նրանք չբավարարվեցին բնական հարստության թալանով և հիմա թալանում են Պաղեստինի ժողովրդի հարստությունը:

Եղբայրներ ու քույրեր

Մեր տարածաշրջանը և դրանում տեղի ունեցող իրադարձությունները դասերի ու խրատների ցուցահանդես են: Մի կողմից ագրեսոր բռնատերերի նկատմամբ նվիրյալ պայքարն ու  դիմադրությունը և մյուս կողմից նրա  նվաստացումը, զինաթափումն ու թուլությունը:

Աստվածային խոստումն այն է, որ Աստծու ճանապարհին պայքարողները հաղթելու են և պայքարի առաջին արդյունքն այն է, որ ԱՄՆ-ն ու միջազգային այլ բռնատերերին արգելվեց միջամտել իսլամական երկրների ներքին գործերին ու սադրանքներ նյութել դրանց դեմ:

Աստծու հույսով

Բարձրյալ Աստծուց խնդրում եմ մուսուլման ժողովուդրների համար հաղթանակ և ողջույններ եմ հղում իմամներին ու Աստծուց խնդրում եմ գերապատիվ իմամ Խոմեյնու և մեծ նահատակների համար ավելի փառավոր դիրք:

Սեյեդ Ալի Խամենեի

1400թ թիրի 26

1442 Զիհաջ 6

...................................

End/ 257