AhlulBayt News Agency

source : Parstoday
Saturday

8 May 2021

3:38:06 AM
1138679

Imam Khamenei's speech on Al-Quds Day, 2021 in ARMENIAN

Due to the cancellation of International Al-Quds Day rallies due to restrictions caused by the Coronavirus, and given the importance of commemorating the Palestinian cause as a major issue of the Islamic nation, the Leader of the Islamic Revolution, Imam Khamenei, talked to the people in a live speech this year on International Al-Quds Day, May 07, 2021.

Իսլամական հեղափոխության առաջնորդը ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, որը համընկնում է Ղոդսի օրվան ուղիղ եթերով ներքին և արտասահմանյան ալիքների միջոցով իսլամական ումմային և Իրանի ժողովրդին ուղղված կարևոր ելույթ ունեցավ,որը ձեզ ենք ներկայացնում։

Հանուն գթած և ողորմած Աստծու

الحمد لله رب العالمین الصلاه والسلام علی سیدنا محمد خاتم النبین و اشرف الخلق اجمعین و علی آله الطیبین الطاهرین و صحبه المنتجبین و من تبعهم الاحسان الی یوم الدین

Պաղեստինն իսլամական ումմայի ամենկարևոր և կենսունակ խնդիրն է

Պաղեստինի խնդիրը շարունակում է մնալ իսլամական ումմայի ամենակարևոր և ամենակենսունակ համընդհանուր խնդիրը: Կապիտալիստական բռնապետական և անխիղճ համակարգի քաղաքականությունը մի ժողովրդի ձեռքը կարճել է իր տնից, հայրենիքից, և իր պապենական հողերից ու այնտեղ հաստատել մի ահաբեկիչ ռեժիմի և օտար ժողովրդի:

Սիոնիստական ռեժիմի հիմնադրման տրամաբանությունը

Ի՞նչ կա ավելի անկայուն ու անհիմն, քան Սիոնիստական ռեժիմի հիմնելու փուչ տրամաբանությունը: Եվրոպացիների ասելով, Երկրորդ աշխարհամարտում հրեաների նկատմամբ բռնություն է իրականացվել: Ուստի  պետք է Ասիայի արևեմուտքում մեկ այլ ժողովրդի ու նրանց երկրում սարսափելի սպանություններ կատարելով, լուծել հրեաների վրեժը:

Սա այն տրամաբանությունն է, որի վրա հենվել են արևմտյան պետությունները՝ Սիոնիստական ռեժիմի անխնա և խելագար չափերի հասնող աջակցությամբ և այսպիսով փաստել իրենց բոլոր սուտ հայտարարությունները՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ: Եվ այս զավեշտալի ու ցավալի իրականությունն ավելի քան 70 տարի շարունակվում է ու ժամանակ առ ժամանակ դրան ավելանում է  նոր էջ:

Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը համընդհանուր պարտականություն է

Սիոնիստները զավթված Պաղեստինն առաջին իսկ օրից վերածել են ահաբեկչության հենակետի: Իսրայելը ոչ թե մի երկիր, այլ մի ահաբեկչական զորակայան է՝ Պաղեստինի և այլ մուսուլման ժողովուրդների դեմ գործելու համար: Այս բռնատենչ ռեժիմի դեմ պայքարը, պայքար է բռնության ու ահաբեկչության դեմ և սա բոլորի պարտականույունն է:

Իսլամական ումմայի շարքերում թուլությունն ու պառակտումը Պաղեստինը գրավելու խթանն է

Ուշագրավ է, որ չնայած զավթիչ կառավարությունը ձևավորվեց 1948թ., սակայն այս իսլամական կարևոր տարածքի դեմ ոտնձգությունը սկսվել էր ավելի վաղ, երբ տեղի ունեցավ իսլամական երկրներում Արևմուտքի ակտիվ միջամտությունը, նպատակ ունենալով իշխանության բերել աշխարհիկ և ծայրահեղ ու կույր ազգայնական ռեժիմներ և Արևմուտքից կախվածության մեջ   գտնվող, բռնատեր և հլու հանզանդ պետություններ: Ուսումնասիրելով այն տարիներին Իրանի, Թուրքիայի, Արևմտյան Ասիայի արաբական երկրների ու Հյուսիսային Աֆրիկայի պատմությունը, բացահայտվում է այն դառը ճշմարտությունը, որ իսլամական ումմայում թուլությունը և պառակտումը Պաղեստինի գրավման ողբերգության խթան հանդիսացավ: Իսկ այս  հարվածը համաշխարհային բռնատեր ուժերի կողմից հասավ իսլամական ումմային: 

Սիոնիստական կապիտալիստների հետ Արևմտյան ու արևելյան ճամբարների սիներգիան՝ Պաղեստինի գրավման հարցում 

Սա ուսանելի դաս է, որ այդ  ժամանակաշրջանում կապիտալիստական ու կոմունիստական երկու ճամբարները սիոնիստ Ղառունների հետ սիներգիայի հասան: Անգլիան նախագծեց այս սադրիչ ծրագիրը ու հետևեց, որպեսզի այն իրականացվի: Սիոնիստ կապիտալիստները հանձն առան իրականացնել այդ ծրագիրը փողով ու զենքով: Նախկին ԽՍՀմ-ն  առաջին պետությունն էր, որ պաշոտնապես  ճանաչեց այս անօրինական կառավարության ստեղծումը և բազմաթիվ հրեաների ուղարկեց այնտեղ:   

Զավթիչ ռեժիմը մի կողմից իսլամ աշխարհում այդ ժամանակ տիրող վիճակի է և մյուս կողմից՝  եվրոպական սադրանքի, ներխուժման ու ոտնձգության արդյունքն է:

Ներկա աշխարհում ուժի հավասարության փոփոխությունը հօգուտ իսլամ աշխարհի

Այսօր աշխարհն այլևս այն օրվա նման չէ: Մենք պետք է մշռտապես ի նկատի ունենանք այս ճշմարտությունը: Այսօր ուժերի հավասարությունը փոխվել է հօգուտ իսլամ աշխարհի: Եվրոպայում ու Ամերիկայում քաղաքական և հասարակական իրադարձություններն աշխարհի ժողովուրդներին ի ցույց դրեցին Արևմուտքի թուլությունները, կառուցվածքային և կառավարման խորը և բարոյական խանգարումները: Ամերիկայում ընտրությունների առջև ծառացած խնդիրները,  այդ երկրի հավակնոտ ու գոռոզամիտ տնօրենների խիստ խայտառակ փորձը,  ԱՄՆ-ում ու Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի դեմ անհաջող մեկամյա դիմակայությունն ու դրա շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակը և քաղաքական ու հասարակական վերջին խառնաշփոթը եվրոպական ամենակարևոր երկրներում, ապացուցում են արևմտյան ճամբարի անկումային և կործանվող ընթացքը: 

Մյուս կողմից, իսլամական ամենակարևոր տարածաշրջաններում Դիմադրության ուժերի հզորացումը, նրանց պաշտպանական ու հարձակողական կարողությունների զարգացումը, մուսուլման ժողովորդների շրջանում ինքնագիտակցության, նպատակաուղղվածության ու հույսի  աճը, իսլամից և Ղուրանից բխող կոչերի նկատմամբ հակման աճը, գիտության, ինքնիշխանության, ժողովուրդների ինքնաբավության ու ինքնիշխանության աճն ուրախալի նշաններ են, որ խոստանում են ավելի լավ ապագա:  

Մուսուլման երկրների սիներգիայի անհրաժեշտությունը՝ Պաղեստինի  և Ղոդսի առանցքայնությամբ

Այս ուրախալի ապագայում մուսուլման երկրների սիներգիան պետք է լինի խոշոր և հիմնական նպատակ և սա անհասանելի չէ: Այս սիներգիայի առանցքը Պաղեստինի խնդիրն է՝ ողջ երկրի և վեհապանծ  Ղոդսի իմաստով:

Սա հենց այն ճշմարտությունն է, որը մեծ իմամ Խոմեյնու լուսավոր սրտին առաջնորդեց ռամազան սրբազան ամսվա վերջին ուրբաթը հռչակել Ղոդսի համաշխարհային օր: Ուրեմն մուսուլմանների սիներգիան վերահապանծ Ղոդսի առանցքայնությամբ, սիոնիստ թշնամու և նրա ամեիկյան ու եվրոպական աջակիցների մղձավանջն է: «Դարի գործարք» անհաջող նախագիծն, այնուհետև՝ այդ մղձավանջից ազատվելու համար Սիոնիստական ռեժիիմի հետ արաբական մի քանի թույլ երկրների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերն ապարդյուն են: Ես կտրականապես հայտարարում եմ, որ այդ ջանքերը չեն արդյունավորվելու: Սիոնիստ թշնամու ռեժիմի խորտակվող և դեպի ոչնչացում գնացող ընթացքը սկսվել է  և դադար չի ունենալու:

Ապագայի ճակատագրական գործոնները. Բռնագրավված տարածքներում Դիմադրության շարունակությունն ու պաղեստինցիների նվիրված պայքարի նկատմամբ մուսուլմանների համաշխարհային աջակցությունը

Այս հարցում վճռորոշ են երկու գործոններ: Առաջինը և ամենակարևորը՝ պաղեստինյան տարածքների ներսում Դիմադրության շարունակությունը և ջիհադի ու նահատակության գծի ամրապնդումն է: 

Երկրորդը՝ ողջ աշխարհում մուսուլման պետությունների ու ժողովուրդների համաշխարհային աջակցությունն է պաղեստինցիների նվիրյալ պայքարին:

Բոլորս (պետական պաշտոնյաներ, մտավորակններ, կրոնագետներ, կուսակցություններ ու խմբեր, արժանապատիվ երիտասարդներ ու այլ խավերի ներկայացուցիչներ) պետք է գտնենք մեր տեղն այս համընդհանուր շարժման մեջ և ունենանք մեր դերակատարությունը: Դա կչեզոքացնի թշնամու սադրանքը, քանի որ այդպես  Աստված  է խոստացել:  و الله غالب علی آمره ولکن اکثر الناس لایعلمون

 

Արաբերեն բաժին

Ցանկանում եմ արաբ երիտասարդների  հետ խոսել իրենց լեզվով

Հանուն գթած և ողորմած Աստծու

Ողջույն բոլոր արաբ ազատատենչ մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին և ողջույն Պաղեստինի ու Ղոդսի պայքարող ժողովրդին և Ալ Աղսա մզկիթում Մորաբաթունին:

Ողջույն Դիմադրության նահատակներին  և բազմաթիվ մոջահեդներին, որ այս ճանապարհին նվիրեցին իերնց կյանքը, հատկապես՝ նահատակներ  շեյխ Ահմադ Յասին, Սեյեդ Աբբաս Մուսավիին, Ֆաթհի Շավաղիին, Էմադ Մողնիեյին, Աբդուլազիզ Ռենթիսին, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսին և ի վերջո Դիմադրության նահատակների փայլուն դեմքերից՝ Ղասեմ Սոլեյմանիին, որոնցից յուրաքանչյուրն իրենց բեղուն և շնորհաշատ կյանքից հետո, իրենց նահատակությամբ կարևոր ազդեցություն են թողել Դիմադրության միջավայրի վրա:

Պաղեստինցիների նվիրյալ պայքարը և Դիմադրության նահատակների մաքրամաքուր արյունը կարողացել են ծածանել  այս շնորհալի դրոշը և հարյուրապատկել պաղեստինյան ջիհադի ներքին ուժը: Պաղեստինցի երիտասարդը, որ մի օր քարեր նետելով էր ինքնապաշտպանվում, այսօր կետային հրթիռներով է պատասխանում թշնամուն: Պաղեստինը և Ղոդսը վեհ Ղուրանում անվանվել է  Սրբազան  երկիր: Տասնյակ տարիներ է, ինչ այս մաքրամաքուր տարածքը զավթված է մարդկության ամենաանմաքուր և ամենագարշելի արարածների կողմից: Սատանաներ, որ վեհ մարդկանց սպանում են, ապա՝ անամոթաբար խոստովանում այդ մասին: Ռասիստներ, որ ավելի քան  70 տարի տանջում են այդ տարածքի տերերին՝ սպանելով, թալանելով, բանտարկելով ու խոշտանգելով: Սակայն Աստծու կամոք, չեն կարողացել կոտրել նրանց կամքը:  

Պաղեստինը ողջ է և շարունակուէմ իր ջիհադը: Եվ Աստծու օգնությամբ, կկարողանա հաղթել գարշելի թշնամուն: Վեհ Ղոդսը և ողջ Պաղեստինը պատկանում են Նրա ժողովրդին և կվերադառնան դեպի Նա: Աստծու հույսով, քանի որ «սա դժվար չէ Աստծու համար»: Պաղեստինի հարցում բոլոր մուսուլման պետություններն ու ժողովուրդներն ունեն որոշակի  պարտականություն  և պատասխանատվություն: Սակայն այս նվիրյալ պայքարի առանցքում գտնվում են պաղեստինցիները, որոնք այսօր իրենց երկրից և դրանից դուրս շուրջ 14 միլիոն են կազմում: Այս միասնությունը և միասնական կամքը կկարողանան մեծ գործ կատարել: Այսօր միասնությունը պաղեստինցիների ամենահզոր զենքն է:

Պաղեստինցիների միասնության թշնամիները Սիոնիստական ռեժիմը, Ամերիկան ու որոշ քաղաքական ուժերն են: Իսկ եթե պաղեստինյան հասարակության մեջ միասնությունը չխաթարվի, արտաքին թշնամիները չեն կարողանալու որևէ գործ կատարել: Այս միասնության առանցքը պետք է հիմնված լինի ներքին ջիհադի և թշնամիներին չվստահելու  վրա: Պաղեստինցիների իսկական թշնամիներին՝ այսինքն՝ Ամերիկյային, Անգլիային և գարշելի սիոնիստներին  չպետք է պաղեստիինյան քաղաքականության հենակ համարել:  Պաղեստինցիները և՛ Գազայի հատվածում և՛ Ղոդսում և՛ Արևմտայն ափին և՛ 1947թ  տարածքներում ու նույնիսկ ճամբարներում, միասնական ուժ են և պետք է կիրառեն  իրար միանալու ռազմավարությունը: Յուրաքանչյուր բաժին պետք է պաշտպանի մյուս բաժիններին և նարնց վրա ճնշման ժամանակ օգտվի իր հնարավորություններից: Հաղթանակի հույսն այսօր առավել քան երբևէ, մեծ է: Ուժերի հավասարությունը խստորեն փոխվել է հօգուտ  պաղեստինցեիների: Սիոնիստ թշնամին տարեցտարի թուլանում է: Իր բանակը, որն իրեն համարում էր անպարտելի, այսօր, Լիբանանում 33-օրյա և Գազայում 22-օրյա ու 8-օրյա  (պատերազմներից) հետո, վերածվել է մի բանակի, որը հաղթանակի երեսը չի տեսնելու: Նրա քաղաքական վիճակը, որի արդյունքում պարտավոր է եղել երկու տարվա ընթացքում չորս ընտրություն անցկացնել, նրա անվտանգության վիճակը, որը շարունակաբար պարտություն է կրում և հրեաների՝ արտագաղթելու օրեցօր զարգացող ցանկությունն այդ հավակնոտ ռեժիմի խայտառակության ապացույցն են: Հետևողական ջանքերն Ամերիկայի օգնությամբ արաբական մի շարք երկրների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, այդ ռեժիմի թուլության դրսևորումներից են: Իհարկե, դա էլ նարնց չի օգնլու: Սրանից տասնյակ տարիներ առաջ, այդ ռեժիմը կարգավորեց Եգիպտոսի հետ իր հարաբերությունները: Այն օրվանցից առ այսօր, Սիոնիստական ռեժիմն ավելի թույլ ու խոցելի է  դարձել: Այսպիսով, մի քանի թույլ ու ստոր երկրի հետ հարաբերություններ կարգավորելը կարողացա՞վ օգնել ռեժիմին: Իհարկե այդ երկրներն էլ ոչ մի օգուտ չեն քաղելու դրանից: Սիոնսիտական թշնամին կգրավի նրանց հողերն ու հարստությունը և անբարոյականություն  ու անապահովություն կտարածի նրանց մեջ: Իհարկե, այս ճշմարտությունները չպիտի մոռացության տան ուրիշների ծանր պարտականությունն այս շարժման նկատմամբ: Մուսուլման և քրիստոնյա կրոնագետները պետք է կարգավորումը կրոնական առումով անթույլատրելի հռչակեն, իսկ մտավորականներն ու ազատախոհ մարդիկ, այս դավաճանության արդյունքները, որը նշանակում է մեջքից հարված  պաղեստինցիներին, բացատրեն բոլորի համար:

Ռեժիմի անկումային գործընթացի դիմաց Դիմադրության ճակատի ուժն աճում է, ինչը փայլուն ապագայի ավետիսն է՝  պաշտպանական ու ռազմական ուժի զարգացումը, ազդեցիկ զենքերի արտադրության հարցում ինքնաբավությունը, մոջահեդների ինքնավստահությունը, երիտասարդների օրեցօր մեծացող ինքնագիտակցությունը, ողջ Պաղեստինի տարածքում ու դրանից դուրս Դիմադրության շրջանակի ընդլայնումը, Ալ Աղսա մզկիթի պաշտպանության գործում երիտասարդների վերջին շարժումը և պաղեստինցիների բռնության ենթարկվելու  ու նվիրյալ պայքարի արձագանքը համաշխարհային հանրության շրջանում: 

Պաղեստինյան պայքարի տրամաբանությունը, որն իսլամական հանրապետության կողմից գրանցվել է ՄԱԿ-ի փաստաթղթերում, առաջադեմ  և գրավիչ տրամաբանութուն է: Պաղեստինցի մարտնչողները կարող են ներկայացնել հանրաքվե անցկացնելու պահանջ՝ Պաղեստինի իսկական բնակիչների շրջանակներում: Այս հանրաքվեն կորոշի երկրի քաղաքական վարչակարգը և իսկական բնակիչները՝ տարբեր ժողովուրդների ու կրոնների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պաղեստինցի փախստականները, կմասնակցեն հանրաքվեւն: Այդ քաղաքական վարչակարգը կվերադարձնի տարագիրներին և կորոշի այդ տարածքներում բնակություն հաստատած օտարների ճակատագիրը: Այս պահանջը հիմնված է այն ժողովրդավարության վրա, որն ընդունված է աշխարհում և ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել դրա առաջադիմական լինելը: Պաղեստինցի մոջահեդնրերն իրենց օրինական ու բարոյական պայքարը զավթիչ ռեժիմի դեմ պետք է այնպես  շարունակեն, որպեսզի այն պարտավորված ընդունի այդ պահանջը:

Հանուն Աստծու առաջ շարժվեք և իմացեք «անկասկած, Աստված նրան, ով աջակցում է իր (կրոնին), կաջակցի»: