Message of Imam Khamenei on 2020 Hajj pilgrimage, in ARMENIAN

Message of Imam Khamenei on 2020 Hajj pilgrimage, in ARMENIAN

Message of Imam Khamenei on 2020 Hajj pilgrimage, in ARMENIAN

AhlulBayt News Agency (ABNA): Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն ընգծել է, որ մեր երկիրը ԱՄՆ֊ում վերջին իրադարձությունների կապակցությամբ պաշտպանում է ժողովրդին և դատապարտում այդ երկրի ռասիստսկան կառավարության հանղագործությունները։

Այաթօլլա Խամենի Հաջի ուխտագնացության կապակցությամբ հրապարակված իր ուղերձում նշում է." Նայելով ԱՄՆ֊ ի փողոցները և ամերիկյան կառավարության վերաբերմունքն իր ժողովրդի նկատմամբ, դասակարգային ահռելի տարբերությունը այդ երկրում, այն նվաստ ու դաժան անձանց, որ այդ երկիրն են կառավարում,նաև առկա ռասիստական ահռելի խտրությունը, այն ոստիկանին, որ ամենայն սառնասրտությամբ անցորդների աչքերի առջև խոշատանգելով մի անմեղի սպանում է, կարելի է նկատել արևմտյան քաղաքակրթության բարոյական և հասարակական անկումը և նրա քաղաքական ու տնտեսական փիլիսոփայական սնանկությունը։

Նա խոսելով այն մասին որ Հաջը ուժի ցուցադրություն է այն բռնատերերի նկատմամբ, որոնք բռնության, չարիքի, թույլերին ոտնահարելու և թալանի ներկայացուցիչ են, և այսօր իսլամական ժողովրդի հոգին և մարմինը արյունով է շաղախվել  նրանց բռնությունների և զազրելի գործունեության հետևանքով ընդգծեց."ԱՄՆ֊ ի ներկայությունը Միջին արևելքում վնասում է այդ տարածաշրջանի ժողովուրդներին, տարածելով անապահովություն, ավերածություն և հետամնացություն այդտեղ"։

Այաթօլլահ Խամենեին խոսելով իսլամական ժողովրդի միասնության մասին ագրեսոր ԱՄՆ ի և սիոնիստական ռեժիմի դեմ և կարևորելով Պաղեստինի, Յեմենի և բոլոր բռնության ենթարկված ժողովուրդներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, իսլամական որոշ երկրների ղեկավարներին, որոնք իրենց մուսուլման ժողովրդին ապավինելու փոխարեն թշնամու գիրկն են նետվել, կուլ տալով թշնամու նվաստացուցիչ և բռնի վերաբերմունքը, անտեսելով ժողովրդի սրժանապատվությունն ու ինքնիշխանությեւնը կոչ արեց հրաժարվել այդ ստոր վարքագծից։

Իսլամական հեղափոխության առաջնորդը անդրադառնալով իսլամական Իրանի առաջխաղացումներին ընդգծեց."Մեր ժամանակների ամենամեծ սատանան և բռնատերը այսինքն ԱՄՆ֊ ի ռեժիմը չի կարողացել մեզ վախեցնել և կամ պարտության մատնել իր սադրանքով ու խաբեբաությամբ, ինչպես որ անկարող է եղել մեր նյութական և բարոյական առաջխաղացումը կանխարգելել։

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում


Related Articles

Post your comments

Your email address will not be published. Required fields are marked *

*