The message of Imam Khamenei to the world Muslims on 2017 Hajj pilgrimage in ARMENIAN Language (Հայերեն)

The message of Imam Khamenei to the world Muslims on 2017 Hajj pilgrimage in ARMENIAN Language (Հայերեն).

(AhlulBayt News Agency) -

The message of Imam Khamenei to the world Muslims on 2017 Hajj pilgrimage in ARMENIAN Language (Հայերեն).

____________________________________

Փառք ենք տալիս բարձրյալն Աստծուն, որ այս տարի էլ աշխարհի տարբեր երկրների հավատացյալներին Հաջի ուխտագնացության շնորհին արժանացրեց, որպեսզի հագենան այս զուլալ ու շնորհաշատ աղբյուրից և այնպիսի օրերում ու գիշերներում, որի յուրաքանչյուր պահը կարող է հրաշագործ սպեղանու նման փոփոխություն առաջացնել սրտերում և մաքրել ու զարդարել հոգիները, վայելեն Աստծո շքեղ տան մերձավորությունն ու արժանի դառնան պաշտամունքի, երկրպագության ու աղոթքի բարիքների:

Հաջը գաղտնիքներով հագեցած պաշտամունք է և այս սուրբ տունը լի է Աստծո բարիքներով ու բարեգութ բարձրյալի նշաններով ու խորհուրդներով:  Հաջը կարող է հավատացյալ ու երկրպագող ծառային հոգևոր բարձր դիրքերի արժանացնել, նրանից լուսավոր ու վեհ մարդ կերտել ու միևնույն ժամանակ նրան վերածել աչալուրջ, քաջարի և աշխատանքի ու սխրանքի ընդունակ անձի: Այս եզակի պաշտամունքի հոգևոր, քաղաքական և անհատական ու հասարակական կողմերը չափազանց ցայտուն են և մուսուլման հասարակությունն այսօր ունի այդ երկու կողմերի կարիքը:

Մի կողմից նյութապաշտությունն օգտվելով առաջնակարգ միջոցներից հմայում ու ոչնչացնում է և մյուս կողմից տիրակալ համակարգի քաղաքականությունները լծված են մուսուլմանների միջև սադրանքի հրահրման և իսլամական երկրները անապահովության ու տարաձայնության դժոխքի վերածելու գործին

Հաջը կարող է իսլամական ժողովրդին վարակած այս երկու ցավերի սպեղանին լինել, սրտերը մաքրել ժանգերից և լուսավորել բարեպաշտության ու իմաստնության լույսով,  աչքերը բացել իսլամ աշխարհի դառն իրականությունների վրա, առավել հզորացնել դրանց դիմակայելու կամքը, հաստատուն դարձնել քայլերը և աշխատանքի համար պատրաստել մտքերը:

Այսօր իսլամ աշխարհը մատնված է անապահովության, բարոյական, հոգևոր և քաղաքական անապահովության: Դրա գլխավոր ազդակը մեր թերացումն ու թշնամիների դաժան ներխուժումն է: Մենք տմարդի թշնամու ներխուժման դիմաց մեր կրոնական ու տրամաբանական պարտականությունը չենք կատարել: Մոռացել ենք և՝ «Հավատուրացների հանդեպ խիստ վերաբերվեք»-ը և՝ «Միմյանց հետ բարի եղեք»-ը: Դրա արդյունքը եղել է այն, որ սիոնիստ թշնամին իսլամ աշխարհի սրտում սադրանք է նյութում և մենք անտեղյակ Պաղեստինը փրկելու մեր հստակ պարտականությունից, զբաղված ենք Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում ու Բահրեյնում ներքին պատերազմով և Աֆղանստանում ու Պակիստանում դիմագրավում ենք ահաբեկչությունը:

Իսլամական երկրների ղեկավարները և իսլամ աշխարհի քաղաքական, կրոնական ու մշակութային էլիտան ծանր պարտականություն են կրում իրենց ուսերին: Դա միասնականության ստեղծման և բոլորին ազգամիջյան ու միջդավանական հակամարտություններից հրաժարեցնելն է: Այդ պարտականությունը թշնամության ձևերի և մեծապետականության ու սիոնիզմի դավաճանության մասին ժողովրդին իրազեկելն է, այդ պարտականությունը փափուկ ու կոշտ պատերազմի դաշտերում թշնամուն դիմակայելու համար բոլորին զինելն է, այդ պարտականությունն իսլամական երկրներում աղետաբեր իրադարձությունների անհապաղ կանխումն է, որի դառն օրինակներն այսօր Եմենի դեպքերի նման, ամբողջ աշխարհին ցավ ու վիշտ են պատճառում: Այդ պարտականությունը բռնության ենթարկված մուսուլման փոքրամասնությունների, այդ թվում Մյանմարի բռնահարվածների և այլոց պաշտպանությունն է և ամենակարևորն այդ պարտականությունը Պաղեստինի պաշտպանությունն ու այն ժողովրդի հետ անսակարկ համագործակցությունն ու  զորակցություն է, որը շուրջ 70 տարի է ինչ պայքարում է հանուն իր բռնազավթված հայրենիքի:

Սրանք ծանր պարտականություն են դնում բոլոր ժողովուրդների ուսերի վրա: Ժողովուրդները դա պիտի պահանջեն իրենց պետություններից և էլիտան պիտի ամուր կամքով ու անխառն վճռակամությամբ այդ ուղղությամբ ջանք գործադրի: Սրանք Աստծո կրոնի փառավորման բացահայտ ապացույցներն են, որոնք անկասկած աստվածային խոստումի համաձայն հանգելու են Աստծո փառավորմանը:

Սա Հաջի ուխտագնացության մի բաժինն է և հուսով եմ, որ դա կգիտակցենք ու կիրագործենք:

Հուսով եմ, որ Ձեր Հաջի ուխտագնացությունն ընդունելի կլինի: Մեծարում եմ Մինայի և «Մասջեդ-ալ-Հարամ»-ի նահատակների հիշատակը և հայցում եմ առ բարձրյալն Աստված, որպեսզի նրանց իր արքայության մեջ բարձր դիրքերի արժանի դարձնի:

Սեյեդ Ալի Խամենեի

Իրանական 1396 թվականի շահրիվար ամսվա 7

Լուսնային հիջրեթի 1438 թվականի  զիհաջա ամսվա 7

................................................

/257


Post your comments

Your email address will not be published. Required fields are marked *

*

عزای حسینی در عالم
Imam Khamenei demands immediate end to domestic wars in Islamic countries in his Hajj 2017 message
پیام امام خامنه ای به مسلمانان جهان به مناسبت حج 2016
We are All Zakzaky
telegram