Message of Imam Khamenei on 2018 Hajj pilgrimage, in Armenian

Message of Imam Khamenei on 2018 Hajj pilgrimage, in Armenian

Message of Imam Khamenei on 2018 Hajj pilgrimage, in Armenian.

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Հաջի ուխտագնացության մասնակիցներին հղած ուղերձում անհրաժեշտ համարեց ԱՄՆ-ի սատանայական քաղաքականությունների դիմաց մուսուլմանների զգոնությունը:Նա ընդգծեց. «Իսլամի ու մուսուլմանների նկատմամբ ԱՄՆ-ի գլխավոր քաղաքականությունն է՝ պատերազմի հրահրումը և մուսուլմաններին միմյանց ձեռքով սպանելու ուղղությամբ նրանց ջանքը»:

Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն այսօր՝ երկուշաբթի, Արաֆաթի անապատում մեծարգո առաջնորդի ներկայացուցիչ և իրանցի ուխտավորների պատասխանատու Հոջ. Ղազի Ասկարի կողմից ընթերցված ուղերձում ասված է.

 «Հանուն բարեգութ և բարձրյալն Աստծո,

و الحمد للّه و الصّلاة علی رسوله المصطفی و آله الاطهار الابرار و صحبه الاخیار. قال اللّه تعالی: وَ اَذِّن فِی النّاسِ بِالحَجِّ یَأتوکَ رِجالًا وَ عَلیّْ کُلِّ ضامِرٍ یَأتینَ مِن کُـلِّ فَجٍّ عَمیقٍ ‍‍× لِیَشهَدوا مَن‍ـافِ‍ـعَ لَهُم وَ یَذکُرُوا اسمَ اللهِ فیِّ اَیّامٍ مَعلومات.

Այս երկնային կանչը շարունակում է կանչել սրտերը և դարերի ու ժամանակաշրջանների վրայից մարդկությանը կոչ է անում համախմբվել միաստվածության առանցքի շուրջ: Այս աբրահամյան կոչն ուղղված է բոլոր մարդկանց, նույնիսկ եթե  որոշ ականջներ դրան չլսելու տան և որոշ սրտեր խավարամտության ու մոլորության քողով ծածկված դրանից զրկված մնան և շատերն էլ իրենց մոտ չգտնեն համաշխարհային ու մշտական այս հյուրասիրությանը մասնակցելու արժանավորությունը և կամ ինչ-որ պատճառով դրա պատիվը չունենան:

Այսօր դուք արժանի եք դարձել այս պատվին և ոտք եք դրել աստվածային հյուրանոցի ապահով անկյուն: Արաֆաթը, Մաշաարն ու Մինան, Սաֆա և Մարվեն և Բեյթը, Մասջեդ-ալ-Հարամն ու Մասջեդ-ալ-Նաբին, այս արարողակարգի բոլոր բաժինները հոգևոր ապրումների ու վերելքի շղթայի մեկ օղակն են Հաջի այն ուխտավորի համար, ով գիտակցում է այս պատվի արժեքը և դա օգտագործում է ինքնամաքրման համար և դա պաշար է ծառայեցնում իր կյանքի համար:

Կարևոր կետը, որ կարող է հետաքրքրել ու զգայուն դարձնել ցանկացած մտածող մարդու, բոլոր մարդկանց ու բոլոր սերունդների համար, բոլոր տարիների ընթացքում, հստակ մի վայրում ու հստակ մի ժամանակահատվածում մշտական ժամադրավայրի հստակեցումն է: Ժամանակի ու վայրի այս միասնությունը Հաջի արարողության գլխավոր գաղտնիքներից է: Անկասկած լավագույն դրսևորումներից մեկն էլ Աստծո տան կողքին իսլամ ժողովրդի տարբեր խավերի այս տարեկան հանդիպումն է: Սա իսլամական միասնականության գաղտնիքն ու իսլամ ժողովրդի կերտման խորհրդանիշն է, որ պիտի հայտնվի Աստծո տան ստվերի ներքո: Աստծո տունը պատկանում է բոլորին:

Այս վայրում ու այս ժամանակահատվածում Հաջը շարունակ ու բոլոր տարիների ընթացքում հնչեղ ձայնով ու հստակ տրամաբանությամբ միասնականության կոչ է անում մուսուլմաններին և սա գտնվում է իսլամի թշնամիների ցանկության հակառակ կողմում, ովքեր բոլոր ժամանակաշրջաններում ու մասնավորապես այսօր մուսուլմաններին կոչ են արել ու շարունակում են կոչ անել դիրքավորվել միմյանց դեմ: Այսօր դիտեք մեծապետական ու ոճրագործ ԱՄՆ-ի վարքագիծը: Իսլամի ու մուսուլմանների հանդեպ նրանց գլխավոր քաղաքականությունը պատերազմ հրահրելն է: Նրանց չար ցանկությունն ու ջանքն է մուսուլմաններին սպանել տալ միմյանց ձեռքով: Բռնակալներին բռնահարվածների դեմ հանելը, բռնակալների պաշտպանելը, նրա ձեռքով բռնահարված խավին դաժանաբար հալածելը և այս սարսափելի սադրանքը շարունակ թեժացնելը: Մուսուլմանները պիտի զգոն լինեն և վնասազերծեն այս սատանայական քաղաքականությունը: Հաջը հող է նախապատրաստում այս զգոնության համար և դա Հաջի ժամանակ հավատուրացներից ու մեծապետականներից զերծ մնալու փիլիսոփայությունն է:

Հաջի ոգին Աստծո անվան հիշատակումն է: Ամեն պահ մեր սրտերին կյանք ու կենսունակություն փոխանցենք բարության այս անձրևից օգտվելով և մեր սրտերում արմատավորենք վստահությունն ու ապավինումը նրան՝ ով հզորության, փառքի, արդարության ու գեղեցկության աղբյուր է: Այդ դեպքում կարող ենք հաղթահարել թշնամուն: Սիրելի ուխտավորներ, չմոռանաք աղոթել իսլամ ժողովրդի և Սիրիայում, Իրաքում, Պաղեստինում, Աֆղանստանում, Եմենում, Բահրեյնում, Լիբիայում, Պակիստանում, Քաշմիրում, Միանմայում ու այլ կետերում բռնահարվածների համար և Աստծուց հայցել ԱՄՆ-ի և այլ մեծապետականների ու նրանց վարձկանների ձեռքի կարճումը:

 

Սեյեդ Ալի Խամենեի

Իրանական 1397 թվականի մորդադ ամսվա 28

Լուսնային 1439 թվականի զիհաջա  ամսվա 7»


Related Articles

Post your comments

Your email address will not be published. Required fields are marked *

*

عزای حسینی در عالم
Imam Khamenei demands immediate end to domestic wars in Islamic countries in his Hajj 2018 message
We are All Zakzaky