Full Text;

Second Message of Ayatollah Khamenei to the Western Youth in Armenian

Second Message of Ayatollah Khamenei to the Western Youth in Armenian.

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի ուղերձը Արևմտյան երկրների երիտասարդներին Արևմտյան երկրների երիտասարդներին Հանուն գթած և ողորմած Աստծո Ֆրանսիայում կույր ահաբեկչության հետևանքով ստեղծաված անցանկալի իրավիճակը, մեկ անգամ եւս ինձ ստիպեց զրուցել ձեզ՝ երիտասարդներիդ հետ: Ինձ համար վշտալի է,որ նման իրավիճակն է ձեզ հետ խոսելու առիթ ստեղծում:Բայց փաստ է,որ եթե ցավալի իրավիճակում ելք գտնելու նպատակով մտքերի փոխանակման հնարավորություն չստեղծի, ապա հասցված վնասը կկրկնապատկվի: Յուրաքանչյուր մարդու տառապանքը աշխարհի որ մասում էլ որ նա լինի ինքնին ցավ է պատճառում բոլորին: Սեփական երեխայի մահվան ականատես լինելը: Այն մոր վիշտը, որի ընտանիքի ուրախությունը վերածվել է ողբերգության: Այն մարդը, որ իր կնոջ դիակն է տեղափոխում՝ սարսափահար: Կամ մեկ ուրիշը ,որ չգիտի վայրկյաններ անց ինչ է պատահելու իրեն: ՉԻ կարող չցավեցնել յուրաքանչյուր մարդու սիրտը: Ում սրտում կա սեր ու բարություն և ով օժտված է մարդկային արժանիքներով անպայման նման դեպքերից մեծապես կհուզվի ,դա լինի Ֆրանսիայում, թե Պաղեստինում , Իրաքում, Լիբանանում և Սիրիայում, միևնույն է: Անտարակույս մեկուկես միլիարդ մուսուլմաններ նույն զգացմունքն ունեն և ատում են այս աղետների հեղինակներին: Բայց հարցը նրանում է,որ եթե այսօրվա տառապանքներն ավելի լավ ու ապահով ապագա կերտելու առիթ չհանդիսանան մարդու համար ,ապա դրանք կվերածվեն ընդամենը դառը հուշերի: Ես հավատում եմ ,որ դուք երիտասարդներ դաս քաղելով այսօրվա խնդիրներից նոր ելք կգտնեք ապագան կառուցելու համար , արգելք դառնալով այն սխալ ճանապարհի առջեւ ,որը արևմուտքը հասցրել է ներկա իրավիճակի: Ճիշտ է ,որ այսօր ահաբեկչությունը մեր և ձեր ընդհանուր ցավն է ,բայց պետք է հասկանաք ,որ այն տառապանքն ու անապահովությունը ,որ ապրել եք վերջին դեպքերի ընթացքում , Իրաքի ,Եմենի , Սիրիայի ու Աֆղանստանի ժողովուրդների տառապանքից տարբեր են՝երկու առումներով: Առաջին՝ Իսլամ աշխարհն երկար տարիներ է ինչ լայնամաշտապ բռնության ու ահաբեկչության զոհն է : Երկրորդ ՝ դժբախտաբար այդ բռնությունները մշտապես եւ տարբեր ձեւեով պաշտպանվել են որոշ գերտերությունների կողմից: Այսօր համարյա բոլորը գիտեն Ալ Ղաիդայի եւ Թալիբանի խմբերին սպառազինելու գործում ԱՄՆ-ի դերակատարության մասին: Այս ուղղակի աջակցությանը զուգահեռ , թաքֆիրական ահաբեկչության ճանաչված ու բացահայտ հովանավորները իրենց քաղաքական ամենահետամնաց համակարգերով հանդերձ մշտապես գտնվել են արևմուտքի դաշնակիցների շարքում: Ընդսմին տարածաշրջանում նպատակասլաց ժողովրդավարություններից ելած ամենալուսավոր ու ամենաառաջադեմ գաղափարները անողոքաբար ճնշվել են: Իսլամ աշխարհում «Զարթոնքի շարժման» նկատմամբ արևմուտքի երկակի չափանիշներով մոտեցումը պերճախոս վկայությունն է արևմուտքի վարած երկակի քաղաքականության: Այս երկակի քաղաքականության մյուս երեսն է՝ Իսրայելի պետական ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորությունը: Պաղեստինի բռնահարված ժողովրդի նկատմամբ ավելի քան 60 տարի է, ինչ իրագործվում է ահաբեկչության ամենասոսկալի տեսակը: Եթե Եվրոպայի ժողովուրդները ներկայումս ապաստանելով իրենց բնակարաններում խուսափելում են բազմամարդ կենտրոններ հայտնվել , պաղեստինյան յուրաքանչյուր ընտանիք տասնյակ տարիներ է, ինչ իր տան մեջ անգամ ապահովություն չունի,քանզի ամենուրեք սիոնիստական վարչակարգի կողմից իրականանում են ավերածություններ ու սպանություններ: Այսօր ինչպիսի բռնություն, իր դաժանությամբ, կարելի է համեմատել սիոնիստական վարչակարգի կողմից իրականացվող վերաբնակեցման քաղաքականության հետ: Այդ ռեժիմը ,որ երբեք իր հզոր դաշնակիցների կամ միջազգային այսպես ասած անկախ կառույցների կողմից լրջորեն եւ արդյունավետ կերպով չի քննադատվել, ամեն օր ավերում է պաղեստինցիների բնակարանները , այգիներն ու ագարակները , նրանց թույլ չտալով նույնիսկ սեփական տան իրերն ու գույքը կամ գյուղատնտեսական բերքը հավաքել: Եվ այս բոլորը կատարվում է կանանց ու երեխաների սարսափահար ու լացակումած աչքերի առջև, որոնք ականատես են լինում իրենց ընտանիքի անդամների ծեծ ու ջարդին ու խոշտանգումներին: Արդյոք ժամանակակից աշխարհում այս մասշտաբով ու տեւողությամբ դաժանություն ճանաչո՞ւմ եք: Արդյոք բողոքող կնոջ սպանությունը մինչև ատամները զինված ոստիկանի կողից եթե ահաբեկչություն չէ ,ապա ի՞նչ է: Այս բարբարոսությունը օկուպանտ վարչակարգի կողմից չպե՞տք է ծայրահեղություն անվանել:Թերեւս այս պատկերներն այլեւս չպե՞տք է մարդկային գութը շարժեն, քանի որ 60 տարի շարունակ հեռուստաէկրաններից ցուցադրվում են: Վերջին տարիներին դեպի Իսլամ աշխարհ իրականացված զորաշարժերը ,որոնք իրենց հերթին մարդկային անհամար զոհեր են խլել, մեկ այլ վկայությունն է արևմուտքի երկակի տրամաբանության: Գրոհի ենթարկված երկրները մարդկային վնաս կրելուց բացի , կորցրել են տնտեսական ու արդյունաբերական ենթակառույցները , դանդաղել է նրանց զարգացման ընթացքը և որոշ դեպքերում կանգ առել: Այնուամենայնիվ ամենայն հանդգնությամբ նրանցից պահանջվում է ,որ իրենց բռնահարված չհամարեն: Ինչպես կարելի է մի երկրի վերածել ավերակի, մոխիր դարձնելով նրա քաղաքներվ ու գյուղերը ,ապա նրա ժողովրդին ասել ,որ «Խնդրում ենք ձեզ բռնահարված չհամարեք»: Նրանց չհասկանալու կամ աղետները մոռանալու կոչ անելու փոխարեն ավելի լավ չէ՞ ազնվությամբ ներողություն խնդրել: Այս տարիների ընթացքում ներխուժողների երկերեսանիության պատճառով Իսլամ աշխարհի կրած տառապանքն հավասար է եղել նյութական վնասին: Սիրելի երիտասարդնե՛ր Ես հուսով եմ,որ դուք մոտ կամ հեռու ապագայում զեղծարար եւ բուն ճշմարտությունը սքողող այս գաղափարախոսությունը փոփոխության կենթարկեք:Իմ կարծիքով անվտանգության և խաղաղության հաստատմանն ուղղված առաջին փուլն է՝ բարեփոխել բռնություն ծնող այս գաղափարախոսությունը: Քանի դեռ արևմուտքի քաղաքականության մեջ իշխում են երկակի չափանիշներ և քանի դեռ ահաբեկչությունն ըստ իր հզոր հովանավորների բաժանվում է երկու՝ լավ ու վատ տեսակների ու քանի դեռ մարդկային ու բարոյական արժեքներից վեր են դասվում իշխանությունների շահերը ,չպետք է բռնության արմատները այլ տեղ որոնել: Ցավոք այս արմատները երկար տարիների ընթացքում աստիճանաբար ներթափանցել են արևմուտքի մշակութային քաղաքականության խորքը, վերածվելով անուղղակի գրոհի: Աշխարհի բազմաթիվ երկրներ հպարտանում են իրենց ազգային ինքնատիպ մշակույթով: Մշակույթներ,որոնք ծաղկելով հարյուրավոր տարիներ շարունակ սնուցել են մարդկային հասարակություններին:Այս առումով Իսլամ աշխարհն էլ բացառություն չի կազմում: Բայց ներկա դարում արևմուտքը օգտվելով զարգացած տեխնոլոգիայից փորձում է տարածել միօրինակություն ու նույնանմանությունն աշխարհում: Արևմուտքի մշակույթի պարտադրումը այլ ժողովուրդներին և այլ մշակույթների թերագնահատումը՝ ես համարում եմ լուռ ու չափազանց վնասակար բռնություն: Հարուստ մշակույթների նսեմացումը և նրանց ուղղված անարգանքն այն դեպքում է իրականանում ,երբ փոխարինող մշակույթը երբեք համապատասխան ներուժը չի կարող ունենալ: Որպես օրինակ երկու տարրեր՝ «Ագրեսիվությունը» և «Բարոյական սանձարձակությունը» ,որոնք ցավոք արևմտյան մշակույթի գլխավոր բաղադրիչներն են համարվում, նրա դիրքը իջեցրել են նվազագույն աստիճանի: Ահավասիկ հարց է ծագում ,որ եթե մենք ագրեսիվ, հասարակ ու իմաստազուրկ մշակույթ չուզենք մեղավո՞ր ենք: Եթե մենք արգելենք մեր երիտասարդներին ուղղված արվեստանման արտադրանքների շրջանակում ավերածության հոսքը,մենք մեղավո՞ր ենք: Ես չեմ հերքում մշակութային կապերի արժեքը : Երբ այս կապերը բնական ու հարգալից պայմաններում են մատուցվել՝ հասարակությանը հարստություն, ծաղկում ու զարգացում են պարգևել: Իսկ անհամահունչ ու պարտադրյալ կապերը անհաջող ու վնասաբեր են եղել: Ցավով պիտի ասեմ,որ ԻԼԻՊ-ի նման ստոր խմբավորումները ծնունդ են առել ներմուծվող մշակույթների հետ անհաջող կապերի արդյունքում: Եթե խնդիրը իրոք հավատամքային լիներ ,պետք է գաղութարարության ժամանակաշրջանից առաջ նման երևույթներ նկատվեին Իսլամ աշխարհում: Մինդչեռ պատմությունը հակառակն է վկայում: Պատմական փաստերը ապացուցում են ,որ ինչպես մի բեդվին ցեղում ծայրահեղական ու մերժված մի գաղափարախոսության հետ գաղութարարության խաչաձևումը ծայրահեղության սերմեր ցանեց այդ տարածաշրջանում:Միթե հնարավոր է ,որ աշխարհի ամենամարդկային ու ամենաբարոյական կրոնական վարդապետություններից մեկից, որ մեկ մարդու սպանությունը համարում է ողջ մարդկության սպանություն , ԻԼԻՊ-ի նման մի աղբ դուրս գար: Մյուս կողմից պետք է հարցնել, թե ինչու նրանք ովքեր ծնվել են Եվրոպայում և նույն միջավայրում մտավոր ու հոգևոր դաստիարակություն են ստացել ներգրավվում են այդ խմբավորումներում: Արդյոք կարելի է հավատալ ,որ անհատները մեկ-երկու անգամ այցելում են պատերազմական շրջաններ ու հանկարծ այն աստիճան ծայրահեղական են դառնում ,որ սպանում են իրենց հայրենակիցներին: Անտարակույս չպետք է մոռանալ բռնությամբ շաղախված միջավայրում անառողջ մշակութային սնուցման ազդեցությունը : Այս ոլորտում պետք է համապարփակ վերլուծություն կատարել ,վերլուծություն ,որը կհայտնաբերի հասարակության թաքուն ու անթաքույց աղտոտիչները: Միգուցե արդյունաբերական ու տնտեսական ծաղկման տարիների ընթացքում այն խոր ատելությունը ,որ արևմտյան հասարակությունների որոշ խավերի սրտերում սերմանվել է անհավասարությունների և հավանաբար օրինական ու կառուցվածքային խտրականությունների հետևանքով բարդույթներ է առաջացրել ,որ մերթ ընդ մերթ հիվանդագին կերպով այսպիսի դրսևորում է ունենում: Ամենայն դեպս դուք՝ երիտասարդներդ պետք է ճեղքեք ձեր հասարակության մակերեսային շերտերը և գտնեք ու հեռացնենք անհարթություններն ու թշնամությունները: Հասարակության Ճեղքերը խորացնելու փոխարեն պետք է փակել դրանք: Ահաբեկչության դեմ մղվող պայքարում մեծ սխալը այն շտապողական հակազդեցություններն են ,որոնք առկա ճեղքերը խորացնում են: Յուրաքանչյուր շտապ քայլը ,որ Եվրոպայում և ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր ակտիվ ու պատասխանատու մուսուլման հասարակությանը մեկուսացման ու տագնապի կմատնի և առավել քան երբևէ նրանց կզրկի իրենց հիմնական իրավունքներից ու կմեկուսացնի ոչ միայն չի լուծելու խնդիրը այլև ավելի կմեծացնի տարաձայնություններն ու անախորժությունները: Հակադարձող և մակերեսային միջոցառումները հատկապես եթե օրինական բնույթ ստանան, առկա բեւեռացումն է միայն մեծացնելու եւ այլ արդյունք չի կարող ունենալ: Հաղորդումների համաձայն՝ որոշ եվրոպական երկրներում օրենքներ են սահմանվել,որոնց համաձայն քաղաքացիները պարտավոր են գաղտնաբար հետեւել մուսուլմաններին: Սա բռնարարք է և մենք բոլորս գիտենք,որ անպատասխան չեն մնում այդպիսի քայլեր: Դրանից բացի, մուսուլմանները նման վերաբերմունքի արժանի չեն: Արևմտյան աշխարհը դարեր ի վեր ճանաչում է մուսուլմաններին: Սկսած այն օրից, երբ արևմյան աշխարհի ներկայացուցիչները որպես հյուր եղան իսլամական տարածքում և աչք դրեց տանտիրոջ հարստության վրա, մինչեւ այն օրը ,երբ հյուրընկալեցին մուսուլմաններին, օգտվելով նրանց աշխատանքից ու մտքից, բարությունից ու համբերատարությունից: Ուրեմն ես ձեզ՝ երիտասարդներիցդ, ակնակալում եմ ,որ ճիշտ ճանաչողության հիման վրա եւ խորամտությամբ ու դառը փորձից օգուտ քաղելով իսլամ աշխարհի հետ արժանավայել ու ճիշտ գործակցության հիմքեր մշակեք: Այդ դեպքում, մոտ ապագայում կտեսնեք, որ նման հիմքի վրա ստեղծած կառույցը վստահության ու ապահովության ստվեր է սփռում դրա կառուցողների վրա, նրանց պարգեւելով անվտանգության ու խաղաղության ջերմությունը և ողջ աշխարհի վրա տարածելով հույսի շողերը լուսավոր ապագայի նկատմամբ: Սեյյեդ Ալի Խամենեի
29.11.2015


Related Articles

Post your comments

Your email address will not be published. Required fields are marked *

*

عزای حسینی در عالم
Imam Khamenei demands immediate end to domestic wars in Islamic countries in his Hajj 2017 message
پیام امام خامنه ای به مسلمانان جهان به مناسبت حج 2016
We are All Zakzaky
telegram